ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պլանավորված պարտություն․ 44-օրյա պատերազմի 26-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Yerevan.Today»-ը գրում է․ «Պատերազմի 26-րդ օրը՝ անվերջանալի թվացող պատերազմում, երբ ամեն օրը հարյուրավոր մայրեր էին սևավորվում, Փաշինյանը բանաստեղծությունից անցում է կատարում պատմվածքներից ցիտումներին։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից։

Վարչապետի նախորդ օրվա՝ ջոկատ կազմելու և սահման մեկնելու հորդորին ականջալուր լինելով, իբրև թե առաջնագիծ մեկնեցին ՔՊ-ականները։ Արդեն հետո հայտնի էր, որ քպ-ականները Սյունիքի հյուրանոցներում և խաղաղ միջավայրում էին հանգրվանել։ Երևի թե դա էր պատճառը, որ որոշ Քայլականների կարծիքով՝ մենք իրականում չենք պարտվել, հաղթել ենք, չէ՞ որ իրենց հյուրանոցը հանձնված չէր։

Պաշտպանության նախարարությունը նույն արծրունական ստի քաղաքականությունն էր վարում՝ մոլորեցնում էր հանրությանը։ Այդ օրը Զինուժը մի ամբողջ ռեպորտաժ էր պատրաստել՝ հայտնելով, թե թշնամուն դրոշ դնելուց հետո ոչնչացնում են, կամ դրոշը վիդոմոնտաժի հետևանք է։ Նույնն էր ասում նաև Արծրուն Հովհաննիսյանը։ Մենք կասկած չունենք, որ հայոց բանակը, հայ զինվորը իր հնարավարության սահմաններում և մի բան էլ ավելին ոչնչացրել է թշնամուն, մենք դրանում համոզվեցինք նաև պատերազմից մեկ տարի անց թշնամու քայլերթով, որտեղ երևում էր նրանց զոհերի ոչ իրական բայց հսկայական քանակը։

Ոգևորված և հաղթական ռեպորտաժները ու գրառումները համացանցում ապրողների համար էին, իսկ դրա կողք գտնվող իրականությունում Ալիևը հայտարարում էր Ջաբրաիլի և Ֆիզուլիի մի շարք բնակավայրերի, նաև Զանգելանի շրջանի բնակավայրերի գրավման մասին։ Ինչպես նաև Ադրբեջանը հրապարակեց հայկական կողմից վերցված ահռելի քանակով տեխնիկայից կադրեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս