ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը մերժեց Փաշինյանի արած ժեստն ու հերթական պահանջը ներկայացրեց, սա վերջ չունի. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանն է:

Նախկին պատգամավորի հետ զրուցել ենք սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մասին:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին սկսել էր քննել «2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Իսկ արդեն 26-ին հրապարակել էր, որ կանոնակարգը Սահմանադրական է ու պետք է այն ուղարկել հայրենի խորհրդարան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս