«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին գրանցված հանցագործությունների քանակին ըստ հանցատեսակների՝ ՀՀ մարզերում եւ մայրաքաղաքում։
Մայրաքաղաք Երեւանում գրանցվել է 608 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 300 դեպք, որից 80-ը՝ ծանր, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը 56 դեպք-ն են եղել։
Արագածոտնի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 21 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 43 դեպք, որից 12-ը՝ ծանր։
Արարատի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 60 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 98 դեպք։
Արմավիրի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 19 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 130 դեպք, որից 32-ը ծանր, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 26 դեպք։
2023 թվականի Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել սպանության 76 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու 56 դեպք, որից 14-ը ծանր։
2023 թվականին հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, այդ թվում՝ հրազեն, ռազմամթերք պատրաստելը եւ ապօրինի շրջանառության դեպքերը մայրաքաղաքում կազմել են 304, Արագածոտնի մարզում՝ 69, Արարատի մարզում՝ 62, Արմավիրի մարզում՝ 100, Գեղարքունիքի մարզում՝ 104 դեպք։
Մայրաքաղաքում նույն թվականին գրանցվել է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 873 դեպք, որից 43-ը մահվան ելքով, խուլիգանության 315 դեպք, որից 61-ը կատարվել է զենքի գործադրմամբ։
Թմրամիջոցների հետ կապված 2986 դեպք 2023 թվականին տեղի է ունեցել մայրաքաղաքում, որից 2942-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, իսկ դրանից 1893-ը՝ իրացնելու նպատակով։
Արագածոտնի մարզում 2023 թվականին հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառելու 69 դեպք է գրանցվել։ Արագածոտնի մարզում ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 88 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ մահվան ելքով։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 169 դեպք է տեղի ունեցել, որից 158-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, իսկ դրանից 92-ը՝ իրացնելու նպատակով։
2023 թվականին Արմավիրի մարզում տեղի է ունեցել հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառելու 100 դեպք, ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու՝ 221 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով։ Նույն թվականին Արմավիրի մարզում տեղի է ունեցել խուլիգանության 43 դեպք, որից 15-ը՝ զենքի գործադրմամբ։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ տեղի են ունեցել 678 դեպքով, որից 585-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է, իսկ դրանցից 48-ը՝ իրացնելու նպատակով։
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 104 դեպք է գրանցվել, ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման՝ 107 դեպք, որից 17-ը՝ մահվան ելքով։
Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ եղել են 87 անգամ, որից 82-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է, իսկ դրանցից 44-ը՝ իրացնելու նպատակով։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ Է ՄՈՐԱՔՐՈՋ ՈՐԴՈՒՆ
Հոկտեմբերի 8-ին Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 19։35-ին մայրը հայտնաբերել է որդու՝ Ա. Ն.-ի դիակը, որի գլուխը եւ ձեռքերը արյան մեջ են եղել։
Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։00-ին, նշված տան ննջասենյակում Գ. Հ.-ն մուրճով մի քանի անգամ հարվածել է Ա. Ն.-ի գլխին, ով տեղում մահացել է, հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Հ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը հայտնաբերվել է տան նկուղում։
Պարզվել է՝ Գ. Հ.-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել է ոսկյա շղթան եւ վաճառել, իսկ գումարի մի մասով կատարել է գնումներ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ