Web3 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ «ԴԻՋԻԹԵՔ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել  շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը եւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով եւ փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացել է «Նորարարությունը՝ պաշտպանված օրենսդրությամբ. թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր եւ արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը եւ Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել  «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծին եւ կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

Վարդան Խաչատրյանը նշել է. «Հասկանալ եւ ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»:

Fastex-ի համար այս ձեւաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների եւ ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների,  նոր ծանոթություններ ձեռք բերելու եւ գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր:

 

 

ԻՆՉ ՊԱՅՄԱՆՈՎ ԵՆ ԿԵՍ ՄԼՆ ԴՐԱՄ ԽՈՍՏԱՑԵԼ

X-Group ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ընկերությունը խոստանում  է կես միլիոն դրամ պարգեւավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք եւ վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհից:

Անշարժ գույքի սեփականատերը, ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի եւ դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաեւ քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը եւ խոստանում 0,5 միլիոն դրամի չափով պարգեւավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երեւում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։

 




Լրահոս