ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Մատենադարանում կբացվի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա։ Այն կբացվի «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի շրջանակում։

«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարեւոր հաստատություններին:

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, ապա արդյոք եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ է:    

Սուսաննա Վարդանյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները:

Այսինքն` հասարակական կազմակերպության կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված եւ վճարված եկամուտների, պահված հարկի գումարների վճարումների մասին տեղեկանքներ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչ է միանվագ վճարը: Ինչի՞ հիման վրա է վճարվում այն:

Համլետ Մեսրոպյան (66 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մեսրոպանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ միանվագ վճարը  կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:

Եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից, եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:

Բացի վերը նշվածը` կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ`

  1. մասնակցի` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
  2. մասնակցի` ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նպաստը նշանակելու եւ վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարը գրանցվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներում:

 




Լրահոս