ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:

 

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ. ստեղծել է հանցավոր կազմակերպություն: Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու եւ դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ եւ խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2022-2023 թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:

Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների ներկայացուցիչներ եւ իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման եւ գույքի օտարման գործարքներ։

Մասնավորապես, մեկ դեպքը դատավորի օգնականի (որը նախաքննական մարմինը չէր նշել)` գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականի մասին է: Նրա օժանդակությամբ հանցավոր խմբի անդամները անշարժ գույքի իրական ժառանգներ հանդիսացող անձանց կողմից, իբրեւ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ, կեղծ դիմումի հիման վրա, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատման պահանջի մասին դիմում՝ որպես ապացույց ներկայացնելով նաեւ համայնքապետարանի կոմունալ վարչության պետի անվամբ կազմված եւ հաստատված, կոմունալ վճարումներն իբրեւ կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:

Եվ ահա, այս գործով անջատված մաս է եղել քննչական կոմիտեում ու որոշվել է անջատված մասով քննությունը ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, քանի որ գործով շոշափվում է  դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը: Հիշեցնենք որ նա գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատի է տվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ պահանջում է, որ 12.09.2024թ. «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին» որոշումը վերացվի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնմաժողովը Իշխան Սաղաթելյանի մասով նվիրատվությունների վերաբերյալ քննություն է սկսել:

Արդյունքում, մինչ նվիրատվության իրավախախտման քննության օրը հանձնաժողովին է ներկայացվել կուսակցության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ապացույց, ըստ որի՝ 10 միլիոն դրամի չափից ավելի նվիրատվությունը վերադարձվել է նվիրատուներին։

Ու այս ամենի արդյունքում հանձնաժողովը վարույթը կարճել է: Արդյունքում, Իշխան Սաղաթելյանը կարճման որոշումն է բողոքարկում դատարանում:

 




Լրահոս