ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի երեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, այդ օրը նիստեր կանեն նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:
Հոկտեմբերի 18-ին՝ ուրբաթ, նիստեր կանեն Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստ կգումարի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Քրիստինա Մուշեղյան