Սպիտակ քաղաքում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին` ժամը 22:25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1993 թ․) և մեկ այլ Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Հ․ Դ․-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս