Ադրբեջանը մտահոգված է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտ բերել Հայաստանին. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպիսին են Ադրբեջանի ընկալումները «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ.

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտ բերել Հայաստանին։ Եվ այս փաստը երկու մտահոգություն է բերում Ադրբեջանին. առաջինը, որ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմական հեռանկարում Հայաստանը ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Կա նաև հակառակը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ-ի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը։




Լրահոս