Երգիչ Մարտին Մկրտչյանը ու երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, որտեղ հայտնում են, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին: Լեոն ասել է, որ ուրախություն ու մեծ պատասխանատվություն է զգում:
«Շնորհավոր տարեդարձդ մեր արդեն 10 տարեկան մեծ տղա: Երանի ամբողջ կյանքդ այսքան էմոցիոնալ ու հեքիաթային անցնի»,- տեսանյութին կից գրել Հռիփսիմե Հակոբյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Էմմա Մարտիրոսյան