
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական սպիտակ պատ է կառուցել Կարինգթոնում գտնվող մարզաբազայում։ Ակումբը այդ քայլին է գնացել մարզումները թաքցնելու ու խաղացողներին անբարենպաստ եղանակային պայմաններից պաշտպանելու համար, հաղորդում է Daily Mail-ը։
Շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 200 հազար ֆունտ ստերլինգ։ Պատը կառուցվել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խնդրանքով։
Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ակումբի աշխատակիցների շրջանում։ Վերջերս Անգլիայի 20-ակի չեմպիոնը կրճատումների պատճառով աշխատանքից ազատել էր 250 աշխատակցի։
Անգլիայի ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 14-րդ տեղում է: