ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում խորհրդարանի նիստ հրավիրել:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ դեռ 2023թ.-ի մարտից Արցախի քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են:
ArmLur.am-ը հայտնել էր նաեւ, որ Արցախի պատգամավորները որոշել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն:
Արցախի պատգամավորները ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ առաջիկա օրերին ԱԺ նիստ են հրավիրելու՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցով: Թե երբ կգումարվի նիստը՝ օրը դեռ հստակեցված չէ, դրա հետ կապված քննարկումներ են ընթանում:
Քրիստինա Մուշեղյան