Ծխախոտը առողջության հիմնական սպառնալիքներից մեկն է ամբողջ աշխարհում և հիմնական ռիսկի գործոնը ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են` չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, շնչուղիների քրոնիկ հիվանդությունները և սրտանոթային հիվանդությունները:
2022թ. հետազոտությունների տվյալներով` Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը:
Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 53,2%, կանանց շրջանում ամեն օր ծխողների մակարդակը 2,0% է:
2020 թվականին իրականացված Ծխախոտի դեմ պայքարի ներդրումային հետազոտության տվյալներով` Հայաստանում ծխախոտի հետ կապված հիվանդությունների հետևանքով տարեկան ավելի քան 5500 մահ է գրանցվում:
Ինչպես նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից է: