ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որ այցելել է Հոլանդիա, երեկ սենսացիոն հայտարարություն է արել: Հաագայում նա ասել է. «Հայ-հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից` սկսած 4-րդ դարում սուրբ Սերվանտիուսի կողմից Նիդերլանդներում քրիստոնեության տարածումից, հայ վաճառականների կողմից Նիդերլանդներ կակաչի ներկրումից, 360 տարի առաջ Ամստերդամում հայկական տպագրատան հիմնումից, հայերենով առաջին Աստվածաշնչի տպագրումից եւ այս երկրում հայ համայնքի հաստատումից»: ԱԳ նախարարի հայտարարություններից ստացվում է, որ կակաչը Հոլանդիա ներկրել են հայերը դեռ 4-րդ դարում` այդպես դառնալով Եվրոպայում նարկոթրաֆիկի հիմնադիրը: Դրա համար էլ ժամանակին Եվրոպայում քաշքշում էին Նալբանդյանի թշերը` հուսանք` ոչ կակաչի ազդեցության տակ:
ՀԱՅՈՑ ԿԱԿԱՉ ԲԻԶՆԵՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ