Հռոմում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Պաղեստինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի կենտրոնում մի քանի հազար մարդ է մասնակցում Պաղեստինի համար անցկացվող ցույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկ շաբաթ առաջ նմանատիպ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, որտեղ տասնյակ մարդիկ են վիրավորվել, հիմնականում՝ իրավապահներ։ Ի տարբերություն նախորդ ակցիայի, իշխանությունները կազմակերպիչներին թույլատրել են երթ անցկացնել Իտալիայի մայրաքաղաքի փողոցներով ու հրապարակներով։

Երթը մեկնարկել է Piazzale Ostiense-ից և մտադիր է ավելի քան երեք կիլոմետր ձգվել դեպի Piazza Vittorio Emmanuel II, որը մեկ տարի առաջ դարձել է պաղեստինամետ ցույցերի ավանդական վայրը։

Երթը կանցնի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կենտրոնակայանի մոտով, որտեղից հանվել են բոլոր դրոշները։
Ցուցարարները պարզել են Պաղեստինի գույներով բազմամետրանոց պաստառը, որը պահել է մեկ տասնյակ մարդ։




Լրահոս