ՏԵՍԱՆՅՈՒԹ. Wildberries-ը՝ վտանգի տակ. ընկերությունից 37 միլիարդ ռուբլի է գողացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries օնլայն վաճառքի հարթակի սեփականատերը՝ Տատյանա Կիմը հայտարարել է, որ նախկին ամուսնու թիմն ընկերությունից թալանել է 37 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ուզում եմ հիշեցնել, որ հենց Վլադիսլավն էր, ով անցած տարի իր անհեթեթ արարքներով մի ամբողջ գործադուլների շարք առաջացրեց, և նրա գովաբանված թիմը, որի մասին նա այնքան շատ էր խոսում, թալանել է մեր ընկերությունից 37 միլիարդ ռուբլի: Սառեցվել են մեր բոլոր շինարարական ծրագրերը, փաստացի վտանգի տակ են ոչ միայն մեր, այլև բոլոր այն մարդկանց բիզնեսը, ովքեր համագործակցում են մեզ հետ»,- ասել է ձեռնարկատերը։

Սեպտեմբերի կեսերին RVB-ը՝ Wildberries-ի և Russ-ի համատեղ հիմնած ընկերությունը, հայտարարել է, որ նախատեսում է հայց ներկայացնել VB Development-ի դեմ մոտ 27 միլիարդ ռուբլու չափով՝ իր պարտավորությունները չկատարելու պատճառով: Սեպտեմբերի վերջին միավորված ընկերությունը հայտնել էր, որ պահանջվող գումարի չափն ավելացել է՝ հասնելով 37 միլիարդ ռուբլի:

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներով՝ VB Development ընկերության հիմնադիրը Վլադիսլավ Բակալչուկն է։

Բակալչուկի նախկին կինը հայտարարել է, որ պետք չէ իրեն ինչ-որ մեկից փրկել։

«Ռազմավարական ու կարևոր բոլոր որոշումները ընկերության զարգացման համար ես ինքս եմ կայացրել ու կայացնում։ Իսկ մնացած բոլոր խնդիրները պետք է լուծել ռուսական օրենսդրության շրջանակում, պետք է գործել օրենսդրության համաձայն և ոչ թե 90-ականների ոճի հարձակումներով»,-ասել է սեփականատերը։




Լրահոս