Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
27 հոկտեմբերի 2020, օր 31-րդ
Այդ ի՞նչ «շրջադարձային» փոփոխություն եղավ մեկ օրվա մեջ, որ Փաշինյանն ի տարբերություն նախորդ օրվա իր ելույթի, որտեղ խոսում էր ցավոտ փոխզիջումների մասին, այսօր 180 աստիճանով փոխվեց և սկսեց խոսել բացառապես «հաղթելուենք»-ի տրամաբանության մեջ:
Ինչու՞ է, Արցախի նախագահը, ծանր վիրավում ստանալու հիմնավորմամբ, Ջալալ Հարությունյանին ազատում պաշտպանության նախարարի պաշտոնից, այլ ոչ թե՝ մեկ ուրիշի ԺՊ նշանակում:
Ինչու՞ այդ պահին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խստորեն դատապարտում է Փաշինյանի հրաժարականը պահանջող Վազգեն Մանուկյանին, եթե կապիտուլիացիայի ստորագրումից շատ չանցած հենց ինքն էր պահանջելու Փաշինյանի հրաժարականը:
Իրականում ի՞նչ նպատակով էր Աննա Հակոբյանը կանանց ջոկատ կազմելու հայտարարությամբ հանդես գալիս:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում: