
Այս րոպեներին FAF-ը ֆուտբոլի ֆեդերացիայի առջև է։
Երկրպագուները բազմաթիվ հարցեր ունեն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Նրանք 40 րոպե են տվել նախագահին ներքև իջնելու և իրենց հարցերին պատասխանելու համար։
Երկրպագուները պահանջում են նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին այս պահին ակցիային մասնակցող քաղաքացիները։
Հիշեցնենք, որ այսօր Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը, Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, զիջեց 0:2 հաշվով:
Խաղի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է իր պաշտոնից: