ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցության դադարեցման մասին. գրում է РИА Новости-ն:
Այս մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկրների` արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Բրյուսելում կայացած խորհրդի հայտարարությունից:
ՆԱՏՕ-ի որոշման պատճառը «Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջանի շրջափակումն» է: Կառույցը ՌԴ-ին կոչ է արել «ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքին համապատասխան ընցաթքի վերադարձնել և դրան ուղղված միջոցառումներ ձեռնարկել»:
Որոշում է կայացվել շարունակել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումը միայն դեսպանների, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի բարձր մակարդակով` ՌԴ հետ հետագա երկխոսության ապահովման համար: