Yerevan.Today-ը գրում է․ «Պատերազմի 32-րդ օրվա իրադարձությունները` գոնե լրատվամիջոներին հասանելի, չէին տարբերվում նախորդ օրերից։ Իրականության սարսափն ու արդեն ամենօրյա դարձրաձ պաշտոնական հաղորդագրությունները անզգայացնող էֆեկտ էին թողել հանրության մոտ։
Սթափեցնող էր միայն ամեն անգամ հրապարակվող զոհերի անունները։
Հոկտեմբերի 28-ին հայկական կողմը պաշտոնապես ուներ 1068 զոհ։ Եթե մենք պաշտոնական թվերը հիմք ընդունենք, ստացվում է, որ պատերազմում զոհերի թիվը կտրուկ ավելացել է պատերազմը դադարեցնելու երկու առաջարկները մերժելուց անմիջապես հետո։ Իհարկե՝ երկրի փաստացի ղեկավարի համար զոհերի թիվը վերածվել է պարզ հանրահաշվի։
Թշնամի սկսել էր ինտենսիվ կերպով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը, Մայրաքաղաքաք Ստեփանակերտը, Շուշի բերդաքաղաքաքը։
Շատ հետքրքիր է՝ երբ Ադրբեջանը հստակ թիրախավորում էր ծննդատունը, խաղաղ բնակավայրերը, բայց որևէ անգամ Արցախի նախագահական նստավայրը չհայտնվեց թշնամու թիրախում։ Պատերազմից հետո պարզվում է, որ ադրբեջանական հռթիռները որ անխնա թիրախավորում էին ամեն շենք, եկեղեցի և անգամ մարդատար մեքենա՝ Ստեփանակերտի նախագահականը մոտ 300 մետր շառավիղով որևէ անգամ չեն խոցել։
Մինչ հայկական կողմը ևս մեկ ԱԹՍ-ի խոցման մասին էր խոսում, իսկ Արծրունը՝ խելքից, թշնամին կրկին գրավված տարածքներից էր տեսանյութեր հրապարակում, ապացույցներ ներկայացնում հայկական կողմից առգրավված զինտեխնիկայից։
Ալիևն այդ օրը հայտարարեց Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլուի շրջանների մի շարք գյուղերի գրավման մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում