
Երեկ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով` հօգուդ Հյուսիսային Մակեդոնիայի։
Խաղին ներկա էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով լուսանկար է հրապարակել գործընկերոջ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։
Հավելենք, որ խաղի ավարտից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուներն, արդյունքներից դժգոհելով, հավաքվեցին ՀՖՖ-ի դիմաց և պահանջեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ նրան տալով 40 րոպե։