Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Փոխչեմպիոն է դարձել 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել 46 կգ քաշային Սևակ Դավոյանը, 64 կգ քաշային Միքայել Թումասյանը, 71կգ Ռադիկ Ղուկասյանը, 71 կգ քաշային Մհեր Օհանյանը, 79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, ինչպես նաև աղջիկների պայքարում՝ 47 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 59 կգ Սյուզաննա Մանուկյանը: