Կոռուպցիոն նոր մեխանիզմի բացահայտումներ մի շարք գերատեսչություններում. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում` ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» եւ այլն, կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել: ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ.անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը: ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին` 47.1 տոկոսը: Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ` այս ամենն արվում էպարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս