
Չեմ բացառում, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ տրանսպորտային միջանցքն անցնի և՛ Իրանի, և՛ Հայաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Առաջին դեպքում կխոսենք 61 կիլոմետրանոց երթուղու մասին, երկրորդում՝ 43 կիլոմետրանոց երթուղու մասին: Անկախ երթուղու վերջնական որոշումից, կստեղծվեն տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ։ Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Դա ժամանակի հարց է»,- վստահեցրել է թուրք նախարարը։