Իսրայելի հյուսիսում լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման կողմից անօդաչու թռչող սարքերով գրոհի հետևանքով 67 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած հարձակման հետևանքով նաև զոհվել է 4 զինվոր։
Ըստ պարբերականի տվյալների՝ Լիբանանի կողմից արձակվել է մի քանի ԱԹՍ՝ հրթիռային հարվածի հետ միաժամանակ։ Հակաօդային պաշտպանության համակարգերը կալանել են ԱԹՍ-ները, սակայն դրանցից մեկը որսալ չի հաջողվել, և այն ընկել է Բենիամին բնակավայրի շրջանում։
The Jerusalem Post-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ, դրանք եղել են «Միրսադ-1» ԱԹՍ-ներ, և որ առաջին անգամ չէ, որ Իսրայելի ՀՕՊ համակարգը չի կարողանում դրանք որսալ։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռազմական օբյեկտների մերձակայքում գտնվող քաղաքացիական անձինք նույնպես թիրախ կդառնան։
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում Լիբանանի հարավում տեղի ունեցած «տարբեր միջադեպերի» ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի 25 զինվոր է վիրավորվել։