ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում արդարադատության նախարարի թեկնածուի մի նոր անուն է շրջանառվում: Այս անգամ խոսքը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մասին է:
Նշենք, որ վերջինս մասնագիտությամբ իրավաբան է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով,
2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում վերանշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Սուրեն Գրիգորյանին խորթ չէ նաեւ արդարադատության ոլորտը, քանի որ 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Սուրեն Գրիգորյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն վերջինս ասաց, որ չի մեկնաբանում:
Քրիստինա Մուշեղյան