Երեկ մայրաքաղաքում նշվում էր Էրեբունի-Երևանի 2806-րդ տարեդարձը։
Քաղաքի կենտրոնում կազմակերպված էին միջոցառումներ, իսկ քաղաքը լեփ-լեցուն էր։
Միջոցառման երգչուհիներից մեկը Սոնա Ռուբինյանն էր, ով ելույթից մի փոքր հատված է տեղադրել իր ինստագրամյան էջում և կից գրել․
«Ծնունդդ շնորհավոր, իմ մայր քաղաք, իմ ու իմ աղջկա ծննդավայր, իմ սրտի քաղաք Երևան։ Թող քո երկնքի տակ միշտ մանկան խաղաղ ճիչ ու ծիծաղ հնչի։ Իմ կյանքը քեզնով է սկսվել ու քեզ հետ եմ կապել իմ բոլոր երազանքները։
Մարին առաջին անգամ էր տեսնում ինձ բեմում։ Առանց այդ էլ «Լուսին» երգն իրեն միշտ հուզում է, իսկ բեմում շատ ավելի ազդեցիկ էր»։