ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանը, գինու շիշը ձեռքին, շրջում է Երևանի կենտրոնում. թաղապետի արկածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակին մայրաքաղաքում թեժ է անցել՝ նշվում էր «Էրեբունի-Երևան»-ի 2806-րդ տարեդարձը։

Միջոցառմանը Կենտրոն վարչական շրջանում կարծես կենտրոնացել էր մի ամբողջ բնակչություն, քաղաքը և քաղաքացին տոն էր նշում։ Երևանի Կենտրոնի տարբեր մասերում անցկացվող միջոցառումներին ներկա էին և մասնակցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի նորընտիր թաղապետը՝ Պետրոս Պետոյանը։

ArmLur.am-ը նկատել է, թե Կենտրոնի թաղապետն ինչ անմոռաց է տոնում Երևան քաղաքի օրը՝ մեկ բաժակ գինու փոխարեն մեկ շիշ գինով։ Թաղապետ Պետրոս Պետոյանը գինովցած շրջում էր քաղաքում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հյուսիսային պողոտայում անցկացվող գինու փառատոնին մեկ շիշ գինու արժեքը սկսել է 5000 դրամից, իսկ մեկ բաժակի արժեքը 1500 դրամ էր։

Հիշեցնենք, որ Պետրոս Պետոյանը, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես, գրել էր․

«Երկար տարիներ ստեղծել և ղեկավարել եմ Հայաստանի առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություններից մեկը՝ IMR-International Marketing Research-ը, որը նույնպես ինձ օգնել է լինել իրազեկ՝ մարդկանց կարիքների և խնդիրների առաջնահերթության վերաբերյալ, որոնք ես հնարավորության դեպքում բարձրաձայնել եմ և փորձել շտկել:

Որոշում կայացնելը բարդ էր, բայց ես մի պարզ մոդել ինձ համար ֆիքսեցի, որ եթե ես հիմա իմ աշխատանքային փորձը, կառավարչական հմտությունները, կրթությունը, աշխարհայացքը և վերջապես Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը չներդնեմ ի օգուտ մեր միջավայրի բարելավմանը, ապա հետագայում չեմ կարող լիարժեք պահանջատեր լինել։

Այսպիսով՝ ես ընդունել եմ պարոն Ավինյանի առաջարկը՝ ստանձնելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը»։

Հարկ է նշել նաև, որ Պետոյանը, ինչպես նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանը, Տիգրան Ավինյանի կադրերից են և նրա հավատարիմներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս