Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանը հագեցած էր շքեղ լուսավորությամբ և բարձր երաժշտությամբ, իսկ երևանյան փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով։ Երեկ Երևանը նշում էր «Էրեբունի-Երևան 2806»-ամյակը:
Երեկ վաղ առավոտից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տոնական միջոցառումներ էին, ինչն օրվա վերջում Հանրապետության հրապարակում ամփոփվեց տոնական համերգով:
Բեմում սիրված արտիստներն էին իրենց սիրված կատարումներով: Համերգին ելույթ են ունեցել հայտնի երգիչներ և երգչուհիներ՝ Լադանիվան, Վարդան Սարգսյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Արամ MP3-ն, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը, Աիդա Սարգսյանը, Սոնա Ռուբինյանը և Գարիկ Պապոյանը:
Համերգին են մասնակցել նաև ամերիկաբնակ երգչուհի Արմինկան և երգիչ Տիգրան Ժամկոչյանը։
Համերգից զատ երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել և առանձնահատուկ շնորհավորել Երևանի տոնը։