«Այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել». ով է Ջոն Կիրակոսյանի դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել:

«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա:




Լրահոս