ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ:

Krisp ընկերության կողմից կազմակերպած համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների լուծումը բանկում։

«Փաստաթղթաշրջանառության ավտոմատացման նախագծի ներդրմամբ, այժմ տասնյակ հազարավոր փաստաթղթեր մշակվում են ավտոմատ կերպով։ Մենք շատ գործընթացներ ենք ավտոմատացրել, որոնց օգնությամբ այժմ ավելի կարճ ժամանակահատվածում ենք իրականացնում շատ պրոցեսներ, օրինակ՝ մարդու վարկունակության գնահատումը»,- նշել է Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը։

«Մենք չենք կարող չլինել նման միջոցառման կողքին, որն ըստ էության միավորում է Հայաստանի AI համայնքը, մարդկանց, ովքեր այս կամ այն ձևաչափով առնչվում են արհեստական բանականության գործիքների կիրառմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք այդ համայնքի համախմբումն ինչպես մտքերի փոխանակման, այնպես էլ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։ Դա կարող է ոգեշնչել շատ երիտասարդների զբաղվել տվյալագիտությամբ, քանի որ շատ սակավաթիվ AI մասնագետներ ունենք ու թերևս դա ոլորտի ամենամեծ մարտահրավերներից է»,- նշել է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս