Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի թեկնածությունը մերժելուց հետո նոր թեկնածուների անուններ է քննարկել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում թեժ քննարկումներ են գնում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի թեկնածությունների շուրջ։
ArmLur.am-ի հետ զրույցում՝ Արմեն Խաչատրյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել է, և եթե վարչությունն ընտրի, ապա պատրաստ է տեղափոխվել գործադիր։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չէր հերքել տեղեկությունը՝ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել, իսկ Նազելի Բաղդասարյանն արդեն քանի օր է՝ չի արձագանքում ArmLur.am-ի զանգերին։
Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, Արմեն Խաչատրյանը և Նազելի Բաղդասարյանը մասնագիտությամբ իրավաբան են։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ առաջարկելով զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը, նրա թեկնածությունն առաջադրել է կուսակցության տարածքային կառույցներից մեկը։
Կուսակցության առաջիկա վարչության նիստում, որը նախատեսված է հենց վաղը, նրանից մեկը կընտրվի Արդարադատության նախարար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան