
«Ճանապարհային դեպարտամենտը» հայտարարություն է տարածել․
«Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։
Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով»։