
Իսրայելի ամբողջ կենտրոնական հատվածում և Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ըստ իսրայելական Tzeva Adom հրթիռային նախազգուշացման համակարգի՝ ահազանգը միացվել է ողջ տարածքում՝ Թել Ավիվի հարավային արվարձաններից մինչև Հայֆա տանող հատված։
Իսրայելական բանակը հայտնել է, որ տագնապի ազդանշանը հնչել է «Հեզբոլլահ»-ի հրթիռների պատճառով։