
Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը հաստատել է Կիևին 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մեխանիզմը, ըստ որի, դրա մարումը կիրականացվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Բերտ Լանը հայտարարել է, որ որոշման նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ առանց ուղղումների։
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի նստաշրջանում, որից հետո այն պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։