Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։
Այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար։
Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հիմա թռչել:
«Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքները անվերջ չեն շարունակվելու»,-նշել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և անմիջապես հեռանալ։