Ալեն Սիմոնյանը Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում Հայաստանի և Թուրքիայի ԱԺ նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ մասին X–ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միջխորհրդարանական միության 149–րդ վեհաժողովի շրջանակում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումը Սիմոնյանը բովանդակալից է համարում։

«Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը»,– գրել է ԱԺ խոսնակը։

Սիմոնյանը Քուրթուլմուշի հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նրանք պայմանավորվել են հետագայում շարունակել երկկողմ շփումները։




Լրահոս