Հոկտեմբերի 15-ին նշվում Է «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին նշվում Է «Սպիտակ ձեռնափայտի»՝ կույր մարդու խորհրդանշանի միջազգային օրը: International White Cane Safety Day-ն առաջին անգամ սահմանվել Է 1964 թվականին ԱՄՆ-ում՝ Կույրերի ազգային ֆեդերացիայի (National Federation of the Blind) նախաձեռնությամբ: 1969 թվականին Կույրերի միջազգային ֆեդերացիան (International Federation of the Blind) հոկտեմբերի 15-ը հայտարարել Է «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օր:

Սպիտակ ձեռնափայտը ոչ որպես խորհրդանշան, այլ որպես իրական իր, առանց որի կույր մարդու կյանքն, ըստ Էության, անհնարին կլիներ, հայտնվել Է 1921 թվականին, երբ անգլիացի Ջեյմս Բիգսը, որը տեսողությունը կորցրել Էր դժբախտ պատահարի հետեւանքով, այդպիսի ձեռնափայտ Է սարքել ինքնուրույն: Նա իր ձեռնափայտը ներկել Է սպիտակ գույնով, որպեսզի շրջապատողներին հասկանալի լինի դրա տիրոջ հատուկ կարգավիճակը:

Հոկտեմբերի 15-ը շատ երկրներում ուղեկցվում Է առողջության պահպանման ծառայությունների, բազմաթիվ հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ելույթներով. անցկացվում են սեմինարներ, ուսուցողական պարապմունքներ, պատրաստվում են հեռուստատեսության ծրագրեր եւ այլ միջոցառումներ, որպեսզի կույրերի հիմնախնդրի վրա հրավիրեն հասարակության ամենալայն խավերի ուշադրությունը:




Լրահոս