Ապրիլի 4-ին ուղեվարձի թանկացման հարց չկա. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանի քաղաքապետարանում կկայանա ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Երեւանի ուղեւորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը եւ հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները: Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ հենց այդ օրն էլ որոշվելու է Երեւանի տրանսպորտի նոր սակագինը: Սակայն Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ուղեվարձի թանկացման հարց չկա. «Միջազգային կազմակերպությունը ներկայացնելու է իր վերլուծության արդյունքները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս