ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կվադրոբերները «հասան» Հայաստան․ ինչ իրավիճակ է ՌԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կվադրոբերները դարձել են պատուհաս Ռուսաստանի Դաշնությունում, Լավրովն անհանգստացած էր, Միրզոյանը քիչ, թե շատ տեղյակ։

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է, իսկ դրանք կոչվում են կվադրոբեռներ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական դաշտում տեղ է գտել «քվադրոբեր» բառը։ Կատուների ու շների մասին մանկական մոլուցքը հանկարծ դարձել է քննարկման հիմնական թեման, որի շուրջ արդեն բարձրաձայնում են պատգամավորներն ու նախարարները։ Միևնույն ժամանակ, լրահոսում համայնքի անդամները հայտնվեցին սարսափելի պատմությունների էպիկենտրոնում:

Սկզբից ամենակարևոր հարցն է՝ ինչպիսի բառ է կվադրոբերը:

Սա մարզումներ կատարող մարդ է։ «Quadrobics» բառը առաջացել է որպես քվոտուոր (թիվ 4) և աերոբիկա, այսինքն՝ վարժություններ և տեխնիկա, որոնք պետք է կատարվեն չորս վերջույթների/թաթերի վրա:

Կվադրոբերի նախահայրը համարվում է ճապոնացի Կենիչի Իտոն, ով 2000-ականների վերջին սկսեց չորս ոտքով հարյուր մետր վազել և ռեկորդներ սահմանել։

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են տուգանքներով պատժել այն երեխաներին, ովքեր չորեքթաթ վազում են կատվի և շան դիմակներով, ինչպես նաև այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների հետ ինչ-որ իմաստով խոսելու փոխարեն նրանց հետ քայլում են շղթաներով։ Նախատեսվում է նաև արգելել քվադրոբինգի քարոզչությունը, որը բառացիորեն հակադարձում է էվոլյուցիայի գործընթացը՝ զրկելով մարդկանց մարդկային արարքներից։

Կատուների և շների հագուստով աշակերտներին թույլ չեն տալիս մտնել ռուսական դպրոցներ։

Վերջերս Aurora News-ի տեսախցիկը ԵՊՀ-ի տարածքում ֆիքսել էր կվադրոբերի, որը շրջում էր շան հետ։

Հայաստանում դրանց դրսևորումներն ակնհայտ չեն, նույնիսկ Ազգային Ժողովում նման քննարկումներ չեն եղել, ինչպես ՌԴ Պետդումայում։

Մի քանի հայտնի դեպքեր կան՝ կապված կվադրոբերների հետ․

Օրինակ՝ վերջերս Օմսկում տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ մայրը շան կոստյումով զբոսնել էր որդու հետ: Եկատերինբուրգում մետրոյի վագոնում գտնվող տղան սկսել է քսվել ուղեւորների ոտքերին՝ ձեւանալով, թե կատու է։ Իսկ Կրասնոդարում կվադրոբեր աղջիկը հարձակվել է մյուսի վրա ու կծել նրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս