
Խորհրդարանում ընթանում է իրավապահ համակարգի հետ լսումներ, որի ներկա են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ու այլ ուժայիններ, սակայն քննարկումն ընթանում է կիսադատարկ դահլիճում՝ հիմնականում ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց տվեց նախագահող Անդրանիկ Քոչարյանին, թե ինչո՞ւ ՔՊ-ականները ներկա չեն ու, դիմելով ուժային կառույցների ղեկավարներին, նկատեց, թե «իրենց փոխարեն ինքը կնեղանար»։
Մանրամասները՝ տեսանյութում։