ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուրի միջանցքի» բացումից մինչև ԱԺ նախագահների հանդիպումների չեղարկում. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլհամ Ալիևն  Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնիի հավատարմագրերն ընդունելիս ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել։

Այս ամենին զուգահեռ՝ երեկ նախատեսված էր հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև, որը չեղարկվել էր:

Այս ամենից հետո երեկ երկոյան Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ հրապարակեց, որտեղ հանդիպում է ունենում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Քննարկումը եղել է Ժնևում:

Այս ամենից զատ՝ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները Ժնևում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշն ասել է, որ դրա բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար:

Հաշվի առնելով միաժամանակ տեղի ունեցող այս իրադարձությունները՝ շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ առաջիկայում կա էսկալացիայի վտանգ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս