
Ծխախոտային հսկա Philip Morris ընկերությունը հայտարարել է, որ փակելու է Ավստրալիայում ծխախոտների արտադրությունը:
60 տարի գոյություն ունեցող գործարանը փակվելուց հետո 180 մարդ կմնա անգործ: Ընկերությունը հայտարարել է, որ արդեն արտադրված բոլոր ծխախոտները կտեղափոխվեն հարավային Կորեա:
Ընկերության գործադիր տնօրեն Ջոն Գլեդհիլը հայտնել է, որ սա շատ վատ լուր է իրենց աշխատողների համար, իսկ փակելու պատճառն այն է, որ Ավստրալիայում վերջին տարիներին նվազել է ծխախոտի վաճառքը. տեղեկացնում է BBC -ն: