ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։
Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից,
– հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ վիճակում,
– հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ առանձնացված պահման տարածքով:
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։