ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջոն Կիրակոսյան անվան թիվ 20 դպրոցում դասադուլ է. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր դասադուլ է տեղի ունեցել: Աշակերտները այդ կերպ փորձել են իրենց բողոքի ձայնը բարձրացնեն:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրեն Քրիստինե Դումանյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ իրավիճակ է այնտեղ, սակայն մեկ այլ աշխատակից ասաց, որ տնօրենը դուրս է եկել շրջացի, իսկ դասադուլի մասին ասաց՝ դասերի ժամը ավարտվել է, և բոլոր երեխանները տուն են գնացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինները դպրոց են մտել անառակաբարո արարք կատարելու դեպքի մասին տեղեկություններ ստանալուց հետո, որը կատարվել է դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորություններից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս