ՄԵՆԱԿ ԷՐ ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի մի շարք տոնավաճառների աշխատակիցները, որոնց, համաձայն պայմանավորվածության, երեկ պետք է ընդունեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ անկախներից Վիկտոր Դալլաքյանը, չէին  ներկայացել: Եկել էր միայն Ռոբերտ Ավետիսյանը, որը մոտ 40 րոպե սպասեց մնացած ընկերներին, ապա  «Ժողովուրդ»-ի թղթակցին մեկնաբանեց, որ «միանշանակ է` վախեցել են, դրա համար էլ չեն եկել»: Նա ԱԺ ընդունարանում միայնակ ձեւակերպեց, սրբագրեց ու խմբագրեց բոլորի անունից ներկայացվող  դիմում-բողոքի տեքստը եւ խոստացավ 200-300 ստորագրություններով վերադառնալ երկուշաբթի: «Այս դիմում-բողոքով ձեր դատին ենք ներկայացնում կառավարության կողմից մանր ու միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքից զրկելու դաժան իրականության փաստը»,-նշված էր դիմումում: Ռոբերտ Ավագյանը որոշեց, որ դիմումները պետք է ուղարկվեն առանձին-առանձին  Զարուհի Փոստանջյանին եւ Արծվիկ Մինասյանին եւ մի հատ էլ  «Ժառանգություն» խմբակցությանը: Հանրահավաքային պայքարի դուրս եկած առեւտրականների նման նահանջը նշանակում է, որ մեր երկրում լուրջ քայլեր են ձեռնարկվում ցանկացած սոցիալական ընդվզում կանխելու համար: Սերժ Սարգսյանի ռեժիմը հստակ գիտակցում է, որ հասարակության նյարդերը անասելի պրկված են, որ մարդիկ պատրաստ են ամեն պահի փողոց դուրս գալ ու իսկապես վերջ տալ ռեժիմի գոյությանը: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ տոնավաճառների աշխատակիցներին ամենատարբեր ձեւերով ճնշում են, տուգանում անհեթեթ պատճառաբանություններով, որպեսզի նրանք մնան կառավարելի:




Լրահոս