«Շատ անշնորհակալ աշխատանք է հերքել ակնհայտ հորինված ստերը: Կարծում եմ` ժամանակի ընթացքում բոլորը կհամոզվեն, որ ընդամենը որոշ լրատվամիջոցներ զբաղված են ասեկոսեներ տարածելով»,-ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության հերթական լուրերը հերթական անգամ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Մեր տեղեկություններով եւս` Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը քիչ հավանական է, առավել եւս` Արթուր Բաղդասարյանի փոխարինման սցենարով: Եթե Հովսեփյանին պաշտոնանկ անեն, ապա նրա փոխարեն կլինի կա՛մ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, կա՛մ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:
ԱՆՍՊԱՌ ԹԵՄԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ