Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում:
Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իրանական կողմը ևս հայտարարել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Ստամբուլում կայանալիք հանդիպմանը։