
«Iran Air»-ը՝ միակ իրանական ավիափոխադրողը, դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։
«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռել է Եվրոպա, եղել է «Iran Air»-ը, և հաշվի առնելով «Iran Air»-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, դրանից հետո իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռնի Եվրոպա»,- նրա խոսքն է մեջբերում ILNA-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: