Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները։
«Օլդ Տրաֆորդ»-ում «Մանչեստեր Յունայթեդ»-ը և «Բավարիան» փոխանակեցին մեկական գնդակ։ Հանդիպման 58-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթերի» պաշտպան Նեմանյա Վիդիչը, սակայն 10 րոպե անց մյունխենյան ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հավասարեցրեց հաշիվը: Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին:
Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 9-ին Մյունխենում:
Մյուս խաղում, որը կայացավ «Նոու Կամպ» մարզադաշտում, մրցում էին «Բարսելոնան» և «Ատլետիկոն»։ Խաղն անցավ լարված պայքարում և նույնպես ավարտվեց ոչ-ոքի։ 56-րդ րոպեին «Ատլետիկոյի» խաղացող բրազիլացի Դիեգոն հեռահար հոյակապ հարվածով գրավեց «Բարսելոնի» դարպասը։
Սակայն 71-րդ րոպեին Ինյեստայի անհավանական փոխանցումից հետո Նեյմարը խփեց պատասխան գնդակը։ Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին։
Պատասխան խաղը կայանալու է «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, ապրիլի 9-ին:
Գոլերը՝ ստորև բերված տեսանյութերում։